Հոդվածներ

Խաղը հաղթեց Խաբի Ալոնսոն
18.01.2026
186 0

«Տուգանայինի մատույցներում»՝ Խոսե Լուիս Ուրտադոյի սյունակը

Յոթանասուն հազար մարդ եկել էր «Սանտիագո Բեռնաբեու»՝ բաճկոնների պիտակների վրա դրոշմված մի արտահայտությամբ. «Ոչ մի խաղացող այնքան լավը չէ, որքան բոլորը միասին»: Սա Դի Ստեֆանոյի խոսքերն են, որոնք փակցված են դեպի խոտածածկ տանող թունելում:

«Սերուցքայինների» մարզադաշտում, որն այս օրերին դարձել է բամբասանքների ու լարվածության կենտրոն, շատ երկրպագուների մոտ տպավորություն է ստեղծվել, որ Խաբի Ալոնսոյի պաշտոնանկությունը կիսով չափ հրահրել են Ֆլորենտինո Պերեսը և Վինիսիուսը: Վերջինս գոնե պահպանեց հետևողականությունը և ոչ մի հրաժեշտի խոսք չհրապարակեց մարզչի հասցեին: Հարցն այն է՝ որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ մարզադաշտը ների բրազիլացուն: «Բեռնաբեուն» երեկ նման էր չմարված հաշիվների դատարանի, իսկ խաղի իրական հաղթողը Խաբի Ալոնսոն էր:

Խուանիտոյի փոխարինումը

«Բեռնաբեուն», որը հիշողության ապաստարան է, տեսել է երկու պատմական փոխարինում: Առաջինի ժամանակ մի էներգիայով լի խաղացող, ում ռադիոմեկնաբան Հեկտոր դել Մարը իրավացիորեն անվանել էր «Գերձայնային»: 60 մետր շարունակ, մինչ մարզադաշտը «ժայթքում էր», նա ցատկոտելով առաջ էր գնում, մինչև ողջունեց իրեն փոխարինողին՝ Մարտին Վասկեսին: 89-րդ րոպեին փոխարինվողը Խուանիտոն էր, երբ «Ռեալը» 4։0 հաշվով հաղթում էր «Բորուսիա Մյունխենգլադբախին»՝ հերթական պատմական «ճերմակ երեկո»։

Երկրորդը տեղի ունեցավ այս մրցաշրջանում: «Կլասիկոյի» ժամանակ՝ մրցաշրջանի գլխավոր խաղում, 2։1 հաշվի ժամանակ, Վինիսիուսը 60 մետր վազեց այնպես, կարծես ինքնաթիռի վայրէջք էր ղեկավարում, երբ տեսավ, որ 72-րդ րոպեին իրեն փոխարինում է Ռոդրիգոն: «Բեռնաբեուն» հստակ գիտի, թե որ փոխարինումն է իրեն հոգեհարազատ: Թող ինչ-որ մեկը սա ցույց տա Վինիսիուսին:

Մնացած առումներով՝ «Ռեալի» խաղը, հատկապես առաջին խաղակեսում, նման էր անհասկանալի մի տեսության՝ ոչ մեկ ոչինչ չէր հասկանում:


Ամենակարդացված