Հոդվածներ

«Ռեալը» ջախջախեց «Ժիրոնային» (տեսանյութ)
10.02.2024
1588 0

Իսպանիայի առաջնության 24–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» հետ և հաղթեց 4–0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (35', 54'), աչքի ընկան նաև բրազիլացի հարձակվող Վինի Ժունիորն (6՛) ու Ռոդրիգոն (61')։

Խաղավերջում 11–մետրանոցից վրիպեց իսպանացի հարձակվող Խոսելուն։

«Արքայական ակումբը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և հաջորդ տուրում կմրցի «Ռայո Վալյեկանոյի» հետ (18.02.2024, 17:00):

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված