Հոդվածներ

Ալաբան իր 100-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում
10.12.2023
545 0

Դավիդ Ալաբայի իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալի» կազմում։ «Բետիսի» դեմ խաղից հետո Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել Ալաբային։ Ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով։


«Շատ ուրախ եմ նման ցուցանիշ գրանցելու համար։ Հուսամ կկարողանամ ևս 100 հանդիպում անցկացնել այստեղ։ Ինձ համար մեծ կարևորություն ունի «Ռեալի» մարզաշապիկը կրելը։ 

Սա շատ բարդ մակարդակ է։ Իհարկե, փոքր ինչ տխուր ենք կորցրած միավորների համար, բայց պետք է առաջ շարժվել։ Մենք բավական ուժեղ կազմ ունենք, քանի որ շատ  լավ ենք աշխատում մարզումների ժամանակ։ Մրցաշրջանը երկար է, և մենք պետք է շարունակենք նույն ոգով». նշել է Ավստրիացի ֆուտբոլիստը։

Ալաբան այս ցուցանիշին հասել է «Արքայական» ակումբի կազմում իր 3-րդ մրցաշրջանում։ Այդ ընթացքում նա թիմի հետ նվաճել է 6 տիտղոս՝ ՉԼ-ի, ԱԱԱ-ի, Լա Լիգայի, Իսպանիայի մեկական գավաթ, Եվրոպայի և Իսպանիայի մեկական սուպերգավաթ։ Ալաբայի մասնակցությամբ այդ 100 խաղերից 72-ում «Ռեալը» հաղթել է։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված