• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Օզիլ. «Կլասիկոն» կորցրել է իր հետաքրքրությունը, և խնդիրը «Բարսելոնան» է»

Հոդվածներ

Օզիլ. «Կլասիկոն» կորցրել է իր հետաքրքրությունը, և խնդիրը «Բարսելոնան» է»
20.04.2024
779 0

Մեսութ Օզիլը կարծում է, որ «Կլասիկոն» այլևս ֆուտբոլային գլխավոր իրադարձությունը չէ։ 

«Ժամանակին դա ֆուտբոլային աշխարհի գլխավոր հանդիպումն էր։ Կար ժամանակ, երբ «Բարսելոնան» անցկացնում էր իր պատմության լավագույն տարիրները։ 

Գվարդիոլայի «Բարսելոնան» այլ մակարդակի վրա էր և այդ թիմը մեծապես տարբերվում է ներկայիս թիմից։ 

Կարծում եմ, որ ներկա պահին ֆուտբոլում ավելի շատ կենտրոնացած են այնպիսի հանդիպումների վրա, ինչպիսիք են օրինակ «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայությունը կամ ԱՊԼ-ի այլ խաղեր։ 

Կարծում եմ, որ «Կլասիկոն» այլևս առաջվանը չէ և անկում է ապրում։ Բայց դա «Ռեալի» մեղավորությունը չէ, քանի որ նրանք անկասկած համարվում են աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը։ 

Խնդիրը «Բարսելոնան» է, որը բաց է թողել իր պոտենցիալը». նշել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված