• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Չեմ կարող թիմից ավելին պահանջել նման քանակի վնասվածքների պարագայում»

Հոդվածներ

Անչելոտի. «Չեմ կարող թիմից ավելին պահանջել նման քանակի վնասվածքների պարագայում»
10.12.2023
936 0

Լա լիգայի 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում մրցեց «Բետիսի» հետ: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:

Կայացել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Ես կարծում եմ, որ խաղի արդյունքն արդարացի էր: Համարում եմ, որ մրցակիցը լավ խաղաց և մենք ոչ վատ տրամադրությամբ ենք վերադառնում Մադրիդ, քանի որ միշտ հեշտ չէ «Բետիսին» հյուրընկալվելը: Կմտածենք հաջորդ խաղերի մասին: Ռուիբալը ֆանտաստիկ գոլ խփեց»:

«Երբեմն ամեն բան այնպես չի ստացվում, ինչպես ցանկանում ես: Կարծում եմ, որ այդ խաղում մենք ինչպես հաջողություններ, այնպես էլ սխալներ թույլ տվեցինք: Մենք պետք է գոհ լինենք այդ արդյունքից:

«Մոդրիչը դժգո՞հ էր փոխարինումից, ես տեղյակ չեմ»:

«Լունինը լավ հանդիպում անցկացրեց և հիանալի գլուխ հանեց իր աշխատանքից: Անդրեյը վստահ էր և հուսալի: Տեսնենք՝ ով կպաշտպանի դարպասը հաջորդ խաղում»:

«Չեմ կարող թիմից ավելին պահանջել նման քանակի վնասվածքների պարագայում: Կրկնեմ՝ զայրացած չեմ այսօրվա արդյունքից»:

«Մենք լավ ենք զգում մեզ և առաջվա պես աղյուսակի առաջատարն ենք»:


Ամենակարդացված