• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զինեդին Զիդանը՝ Լա լիգայի լավագույն մարզչի մրցանակը ստանալու մասին

Հոդվածներ

Զինեդին Զիդանը՝ Լա լիգայի լավագույն մարզչի մրցանակը ստանալու մասին
23.12.2020
2028 0

Զինեդին Զիդանին ու «Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին հանձնվել էր Լա լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակը:

Երկու մասնագետի համար էլ Միգել Մունյոսի անվան մրցանակն առաջինն է կարիերայում:

«Կարանտինից հետո շատ բան չեմ բացատրել ֆուտբոլիստներիս. նրանք ցանկանում էին վերադառնալ ֆուտբոլ ու դա արեցին մեծ նպատակամղվածությամբ: Կարծում եմ՝ խաղացողներս շատ էին ցանկանում մրցաշրջանն ավարտել չեմպիոնի կարգավիճակում ու կարողացան դա անել: Այս մրցանակը նրանցն է»,- համեստաբար ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցշարջանում «Ռեալը» զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված