• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին և Լունինը դժգոհ են միմյանցից. Դարպասապահը կարող է հեռանալ ամռանը

Հոդվածներ

Անչելոտին և Լունինը դժգոհ են միմյանցից. Դարպասապահը կարող է հեռանալ ամռանը
27.01.2023
1836 0

Անդրեյ Լունինը կարող է ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ 

Relevo-ի փոխանցմամբ, դարպասապահը դժգոհ է, որ քիչ խաղաժամանակ է ստանում։ Նա հույս է ունեցել խաղադաշտ դուրս գալ «Վիլյառեալի» դեմ գավաթային խաղում, սակայն Անչելոտին ընտրել էր Կուրտուային։ 

Չնայած այդ ամենին, «Ռեալը» չի պատրաստվում մինչև ամառ հրաժարվել ուկրաինացու ծառայություններից, բայց արդեն ամռանը թիմը կզբաղվի նոր դարպասապահի փնտրտուքով։ 

Ակումբում գտնում են, որ Լուինի՝ խաղադաշտում գտնվելու ժամանակ, պաշտպանությունը կայուն չէ, չնայած որ նա կոպիտ սխալներ թույլ չի տալիս։  Բացի այդ նշվում է նաև, որ Անչելոտին դժգոհ է դարպասապահի ամենօրյա աշխատանքից։ 

Եթե Կարլո Անչելոտին մնա «Ռեալում», ապա ամռանը Լունինը պատրաստ կլինի լսել նոր առաջարկներ այլ ակումբներից։ 

Ընթացիկ մրցաշրջանում ուկրաինացին «Ռեալի» կազմում մասնակցել է 7 հանդիպման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված