• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ո՞ր դիրքում կխաղա Վինին, եթե թիմին միանա Մբապեն. Անչելոտին պարզաբանել է

Հոդվածներ

Ո՞ր դիրքում կխաղա Վինին, եթե թիմին միանա Մբապեն. Անչելոտին պարզաբանել է
12.05.2022
10733 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մանրամասնել է, թե որ դիրքում պետք է խաղա Վինիսիուսը, եթե թիմին միանա ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն:

«Վինիսիուսը շատ հարմարավետ է զգում իրեն ձախ եզրում: Կիլիանը նույնպես կարիերան սկսել է՝ խաղալով նույն դիրքում, սակայն նա կարող է գործել հարձակման այլ դիրքերում նույնպես:

Եթե Մբապեն միանա մեզ, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի աջ վինգերի գոտին»,- եզրափակել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Մբապեի՝ փարիզյան ակումբի հետ գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին: ՄԻ շարք լրատվամիջոցներ հաստատում են, որ ֆրանսիացին նախնական պայմանագիր է կնքել «Արքայական» ակումբի հետ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված