Հոդվածներ

«Ռեալը» ձմռանը կարող է նոր ֆուտբոլիստ ունենալ
02.11.2023
1625 0

«Ռեալը» ցանկանում է ձմռանը թիմ հրավիրել «Սպորտինգի» պաշտպան Գոնսալու Ինասիուին։ 

As-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» ցանկանում է տեղափոխությունն իրականացնել ձմռանը, որպեսզի առաջ անցնեն մրցակիցներ «Լիվերպուլից» և «Մանչեսթեր Յունայթեդից»։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում որ մերսիսայդյան ակումբը ֆավորիտ է համարվում 22-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարում։ 

«Ռեալը» միացել է այս պայքարին Միլիտաոյի վնասվածքից հետո։ Թիմը ցանկանում է ավելացնել պաշտպանության գծում տարբերակները, իսկ Գոնսալուն լավ տարբերակ է համարվում, հաշվի առնելով նաև այն, որ նա բավական երիտասարդ է։ 

Ինասիուի գործող պայմանագիրը «Սպորտինգի» հետ գործում է մինչ 2027 թվականը։ Նրա հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված