Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումից հետո
29.10.2023
1211 0

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ:

1. «Ռեալ Մադրիդը» Լա լիգայում հաղթել է վերջին 8 «Էլ Կլասիկոներից» 6-ում:

2. «Ռեալ Մադրիդը» 6-րդ հաղթանակը տարավ վերջին 12 արտագնա «Էլ Կլասիկոյում»: Այդ հանդիպումներում մադրիդցիներն ընդամենը 2 պարտություն են կրել:

3. «Ռեալ Մադրիդը» 4-րդ անգամ հաղթեց արտագնա «Կլասիկոն»՝ հանդիպման ընթացքում հաշվի մեջ զիջելով:

4. Բելինգեմն առաջին ֆուտբոլիստն է 1947 թվականից ի վեր, որին հաջողվել է նորամուտը նշել «Էլ Կլասիկոյում» դուբլով:

5. Մոդրիչը 500-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալ Մադրիդի» կազմում:

6. Անչելոտին 250-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալ Մադրիդի» ղեկին:

7. Վինիսիսուս Ժունիորը 150-րդ հաղթանակը տոնեց «Ռեալ Մադրիդի» կազմում:

8. «Ռեալ Մադրիդը» Լա լիգայի առաջին թիմն է, որը 1800 հաղթանակ է տոնել:

9. Անչելոտին «Էլ Կլասիկոյում» 7-րդ հաղթանակը տոնեց, նույնքան պարտության պարագայում:


Ամենակարդացված