Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Օսասունա» խաղից հետո
08.10.2023
892 0

Լա լիգայի 9-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» հետ և հաղթեց 4-0 հաշվով:

1. «Ռեալ Մադրիդը» Լա լիգայում չի պարտվում «Օսասունային» 16 խաղ անընդմեջ:

2. «Ռեալ Մադրիդը» Լա լիգայում գոլ բաց չի թողնում 3 խաղ անընդմեջ:

3. Բելինգեմը շրջանցեց Ռոնալդուին «գ+գփ» ձևաչափով «Ռեալում» անցկացրած առաջին 10 խաղում: Բրիտանացու ակտիվում 13 գոլային գործողություն է, պորտուգալացուն 11 էր:

4. Բելինգեմը Լա լիգայի առաջին կիսապաշտպանն է 1956 թվականից ի վեր, որը կարողացել է Պրիմերայի առաջին 9 տուրում 8 գոլ խփել:

5. Արիսաբալագան «Ռեալի» 9 խաղից 8-ում գոլ բաց չի թողել:

6. Խոսելուն «Ռեալի» կազմում գոլ է խփել «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացրած յուրաքանչյուր խաղում:

7. Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» երկու անգամ 11-մետրանոց է իրացրել և նույնքան անգամ վրիպել (Ռոդրիգո և Խոսելու):

8. «Օսասունայի» դարպասապահ Էրերեան «Ռեալի» դեմ խաղերում 4 անընդմեջ 11-մետրանոց է հետ մղում:


Ամենակարդացված