Հոդվածներ

Էնդրիկի նոր շանսը
30.08.2023
2342 0

«Պալմեյրասի» հիմնական հարձակվող Դուդուն ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել, այդ իսկ պատճառով էլ մարզիչը պետք է անմիջապես փոխարինող գտնի վնասվածք ստացած հարձակվողին:

Նրան փոխարինելու տարբերակներից մեկն Էնդրիկն է: «Ռեալի» ապագա հարձակվողը վերջին խաղերում ուշադրության կենտրոնում չէր, սակայն Դուդուի վնասվածքը կարող է նրան հնարավորություն տալ օգտագործելու իր շանսն ու արժանանալու մարզչի վստահությանը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 35+25 միլիոն եվրո է վճարել Էնդրիկի տրանսֆերի դիմաց. նա մադրիդցիներին կմիանա 2024 թվականին: «Արքայական ակումբը» նաև 12 միլիոն եվրո է վճարել Բրազիլիայի հարկային ծառայություններին:

Բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 33 խաղի, խփել 7 գոլ, կատարել 1 ասիստ:


Ամենակարդացված