• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոս, Մոդրիչ, Մենդի և այլք. Վերջին տեղեկությունները վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վերաբերյալ

Հոդվածներ

Կրոս, Մոդրիչ, Մենդի և այլք. Վերջին տեղեկությունները վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վերաբերյալ
24.08.2021
2422 0

«Ռեալը» շարունակում է տուժել վնասվածքների պատճառով։ Թիմի մի քանի առանցքային ֆուտբոլիստներ վնասվածքների պատճառով չեն կարող օգնել թիմին։

Ներկայացնում ենք վերջին տեղեկությունները վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վերաբերյալ։

Ֆերլան Մենդի.

MARCA-ի փոխանցմամբ, ֆրանսիացին հույս ունի խաղադաշտ վերադառնալ  10 օրից։ Կարելի է ենթադրել, որ Մենդին խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո։ 

Սեպտեմբերի 12-ին «Ռեալը» ուժերը չափելու է «Սելտայի» հետ, և սպասվում է, որ Մենդին խաղադաշտ կվերադառնա հենց այդ խաղին։ 

Մարսելո. 

Առայժմ ոչ մի հստակ տեղեկություն չկա նրա վերականգնման ժամկետների մասին, սակայն սպասվում է, որ բրազիլացին ևս պատրաստ կլինի «Սելտայի» դեմ խաղին։

Թոնի Կորս.

Չնայած նրան, որ Կրոսի վերադարձին սպասում էին միայն հոկտեմբերին, Marca-ի վերջին նյութը ցույց է տալիս, որ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո։.

Դանի Սեբալյոս. 

Սպասվում է, որ Սեբալյոսը պատրաստ կլինի սեպտեմբերի 17-ին, սակայն վնասվածքը բավական լուրջ է և սպասվում է, որ վերականգնողական գործընթացը կարող է մի փոքր ավելի երկար տևել։

Լուկա Մոդրիչ.

Diario AS-ի փոխանցմամբ, Մոդրիչը գրեթե պատրաստ է խաղադաշտ վերադառնալու և կկարողանա մասնակցել «Բետիսի» դեմ առաջիկա խաղին։ 

Եթե այնուամենայնիվ «Ռեալում» որոշեն ռիսկի չդիմել, ապա խորվաթ ֆուտբոլիստը շարք կվերադառնա միջազգային դադարից հետո։ 

Մարիանո. 

Հարձակվողը շարունակում է վերականգնվել վնասվածքից, իսկ նրա վերադարձի ժամկետների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված