• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լուկա Մոդրիչը միացավ «Ռեալի» պատմության լավագույն վետերանների շարքին

Հոդվածներ

Լուկա Մոդրիչը միացավ «Ռեալի» պատմության լավագույն վետերանների շարքին
08.10.2021
2857 0

Նախորդ ամիս Լուկա Մոդրիչը նշեց իր ծննդյան 36 ամյակը, սակայն խորվաթը՝ չնայած իր տարիքին, շարունակում է բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել և պարբերաբար հայտնվել մեկնարկային կազմում։  Նա անում է հնարավոր ամեն բան, որպեսզի դասվի ակումբի պատմության լավագույն վետերանների շարքին։ 

Եթե նայենք վիճակագրությանը, ապա ակումբի պատմության ընթացքում միայն 5 ֆուտբոլիստների է հաջողվել 35 տարեկանից հետո 55 և ավելի հանդիպում անցկացնել «Ռեալի» կազմում։ 

Խորվաթը այս ցուցանիշով գերազանցեց Ամասիոյին (54 խաղ), և այժմ նա զիջում է միայն Խենտոյին Хенто (69), Միգել Անխելյուին (93), Դի Ստեֆանոյին (99), Պուշկաշին (120) և Պակո Բույոյին (160)։

Մոդրիչը կարողացավ անել այն, ինչ չհաջողվեց անել Կասիլիասին, Ռաուլին և Ռամոսին։

Լուկան դեռ կարող է բարելավել իր ցուցանիշը և տեղ գտնել լավագույնների շարքում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված