Հոդվածներ

Onze. Բենզեման խնդրել է հանդիպել Պերեսին
09.02.2022
3108 0

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի հնարավոր տրանսֆերը «Ռեալ» անհանգստացնում է Կարիմ Բենզեմային: Ֆրանսիացի ռմբարկուն կարծում է, որ այդկերպ իր տեղը մեկնարկային կազմում վտանգված կլինի:

Ինչպես հաղորդում է Onze-ն, 34-ամյա ֆուտբոլիստը խնդրել է հանդիպել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որպեսզի քննարկի իր ապագայի հարցը:

Հիշեցնենք, որ Կարիմի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին:

Ընթացիկ մրցաշրջանում «Սերուցքայինների» կազմում ֆրանսիացին անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 24 գոլի ու 9 ասիստի հեղինակ:

Հալանդն անցկացրել է 20 հանդիպում «մեղուների» կազմում, խփել 23 գոլ ու կատարել 6 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված