Հոդվածներ

Ժոզե Մոուրինյո. «Ես մադրիդիստ եմ ու միշտ կլինեմ»
07.08.2023
2958 0

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որն այժմ գլխավորում է իտալական «Ռոման», Corriere dello Sport-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքը հավերժ մադրիդիստ է:

  • «Ես մադրիդիստ եմ ու միշտ կլինեմ»:
  • «Որպես Անչելոտիի երկրպագու ու մադրիդիստ՝ հույս ունեմ, որ նա հնարավորինս երկար կմնա թիմում». ի պատասխան այն դիտարկմանը, որ կարող է «Ռեալում» փոխարինել Կառլո Անչելոտիին:
  • «Ես «Ռոմայում» ու Անչելոտին «Նապոլիում» միմյանց նման ենք. բոլորը մտածում են՝ արդեն «վերջացել» ենք: Իսկ հետո Անչելոտին գնում է «Ռեալ» ու հաղթում է այն ամենը, ինչ պետք է հաղթել»:
  • «Թիմը, որտեղ տակտիկական առումով ամենաքիչն եմ աշխատել, «Ռեալն» էր՝ 100 միավոր, 34 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 2 պարտություն, 121 գոլ, ավելի քան 88 գոլի դրական տարբերություն: Իմ աշխատանքը կարգապահության ու խաղի սկզբունքների վերաբերյալ էր»:

Մոուրինյոյի «Ռեալը»


Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված