• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լա Լիգայում խաղերի հիմնական ժամանակին ավելի շատ րոպեներ կփոխհատուցվեն

Հոդվածներ

Լա Լիգայում խաղերի հիմնական ժամանակին ավելի շատ րոպեներ կփոխհատուցվեն
04.08.2023
1590 0

Լա Լիգայի նոր մրցաշրջանից սկսած հանդիպումների հիմնական ժամանակին ավելի շատ րոպեներ կփոխհատուցվեն։ 

Cope-ի փոխանցմամբ, նոր մրցաշրջանում ամեն գոլի համար կփոխհատուցվի մեկ րոպե, յուրաքանչյուր փոխարինման համար՝ 30 վայրկյան։ Դրանից բացի լրջորեն հաշվի կառնվի հանդիպման ընթացքում ցանկացած ժամանակի կորուստ։ 

Սպասվում է, որ նոր մրցաշրջանում խաղերին միջինում ավելացվելու է 10 րոպե խաղաժամանակ, ինչպես դա տեղի ունեցավ Քաթարում կայացած ԱԱ-ի ժամանակ։ 

Ավելի վաղ հայտնի  էր դարձել, որ Պրեմիեր Լիգայում ևս նման փոփոխություններ են սպասվում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված