Հոդվածներ

Խնդիրներ՝ «Ռեալի» պաշտպանությունում
03.08.2023
2219 0

Թոմաս Ռոնսերոյի՝ AS պարբերականի «Ռեալ Մադրիդ» սյունակի գլխավոր խմբագրի կարծիքը:

«Շաբաթներով քննարկվում է այս ամառ Մբապեի տեղափոխությունը, բայց այն, ինչն իրոք անհանգստացնում է, պաշտպանությունում «Ռեալի» սխալներն են: ԱՄՆ-ի շրջագայությունում «սերուցքայինները» 8 գոլ են բաց թողել, սխալներ կային նաև կիսապաշտպանությունում, որն Անչելոտին պետք է շտկի, եթե չի ցանկանում ձախողել մրցաշրջանը:

«Ռեալի» հարձակման գիծն ավելի անկաշկանդ է գործում՝ մանավանդ եզրերում, որտեղ աչքի է ընկնում Ֆրանը, ինչպես նաև Վինիսիուսը, սակայն դա բավարար չէ:

Գրեթե յուրաքանչյուր բաց թողնված գոլ հարցեր է առաջացնում: Շատ ֆուտբոլիստների գործողությունների հետևելիս պարզ է դառնում, որ նրանց պակասում է թարմությունը: Անչելոտիին դա անհանգստացնում է և նա գիտի, որ կառուցապատման մեջ հիմքը կարևորագույն նշանակություն ունի:

«Բարսելոնայից» և «Յուվենտուսից» կրած պարտությունը ստվերեցին «Միլանի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տարած հաղթանակների էյֆորիան: Առջևում շատ անելիքներ կան և դա կուղեկցվի մինչև տրանսֆերային պատուհանի վերջին օրը Մբապեի հավանական տեղափոխության լուրերով:

Ֆրանսիացու կերպարը մադրիդիստներին բաժանել է երկու ճամբարների՝ նրա տեղափոխությունը ցանկացողներ և ոչ: Բայց եթե ամեն բան ընթանա այս կերպ, ապա մեզ սպասվում է ցունամի, որը Ֆլորենտինոյին կստիպի օգտագործել բանկային քարտը և Մբապեին բերել «Սանտիագո Բեռնաբեու»:


Ամենակարդացված