Հոդվածներ

Վերջին մարզումը «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ
29.07.2023
1410 0

Մադրիդի «Ռեալը» վերջին մարզումն է անցկացրել Դալասի AT&T ստադիոնում, որտեղ հուլիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 01:00-ին, կմեկնարկի «Բարսելոնայի» դեմ խաղը:

Կատալոնական ակումբի դեմ խաղը երրորդն է «Ռեալի» համար մինչմրցաշրջանային այս պատրաստության շրջանակում: Նախորդ երկու խաղերում «Ռեալը» 3-2 հաշվով հաղթել է «Միլանին», 2-0 հաշվով՝ «Մանչեսթեր Յունայթեդին»:

Կառլո Անչելոտին նախախաղային ասուլիսին հայտնել է, որ բացի Արդա Գյուլերից, մյուս բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղադաշտ դուրս գալ:

ՖՈՏՈՇԱՐՔ

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված