Հոդվածներ

Կամավինգա. «Մենք երիտասարդ, բայց հասուն թիմ ենք»
26.07.2023
1113 0

Էդուարդո Կամավինգան Realmadrid TV-ի հետ զրույցում խոսել է մինչմրցաշրջանային պատրաստության և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջիկա խաղի մասին:

«Հիանալի խաղ է լինելու մեծ թիմի դեմ, և հուսով եմ՝ մենք կկարողանանք հաղթել: «Միլանի» դեմ խաղի առաջին կեսում փոքր-ինչ բարդ էր, բայց երկրորդ կեսում կարողացանք ընդհանուր նվիրվածության շնորհիվ հաղթանակ տանել: Այդ հաղթանակը լավ ազդակ էր մոտիվացիայի ու մտածելակերպի համար:

Հիանալի թիմ ունենք՝ լավ խաղացողներով: Հուսով եմ՝ մենք կկարողանանք հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ ու նոր մրցաշրջան եմ սկսելու «Ռեալի» հետ»:

Հասունություն

«Մենք երիտասարդ, բայց հասուն թիմ ենք: Ուղեղով ավելի մեծ ենք, ու բոլորս լավ ֆուտբոլիստներ ենք»:

Երկրպագուներ

«Միշտ մադրիդիստներ կան, որտեղ էլ գնում ենք: Ես ուրախ եմ, որ նրանք աջակցում են մեզ այս խաղերում»:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված