Հոդվածներ

Այս օրը. 2014 թվականին «Ռեալը» պայմանագիր կնքեց Տոնի Կրոսի հետ
17.07.2023
1024 0

2014 թվականի հուլիսի 17-ին Մադրիդի «Ռեալը» կնքեց ոչ միայն իր, այլև հավանաբար ֆուտբոլի պատմության մեջ լավագույն գործարքներից մեկը՝ թիմ բերելով գերմանացի Տոնի Կրոսին:

Ընդամենը 25 միլիոն եվրո տրանսֆերի համար վճարելով՝ «Ռեալը» բերեց ավելի քան 90 տոկոս փոխանցումների ճշգրտություն ապահովող վարպետի, որը մինչև այժմ սպիտակ խաղաշապիկով անցկացրել է 417 հանդիպում, խփել 27 գոլ, կատարել 89 գոլային փոխանցում:

«Ռեալի» կազում Տոնի Կրոսը նվաճել է 20 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 4 գավաթ:

Հիշեցնենք, որ գերմանացին մեկ տարով երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը ու թիմում ելույթ կունենա մինչև 2024 թվականի ամառ, երբ, ըստ ամենայնի, կավարտի մարզական կարիերան:


Ամենակարդացված