Հոդվածներ

Վինիսիուն ու Ռոդրիգոն փոխել են իրենց խաղային համարները
12.06.2023
3021 0

2023/24 մրցաշրջանից սկսած Մադրիդի «Ռեալը» կունենա նոր 7 և 11 համարներ։ Լեգենդար 7 համարը Ազարի հեռանալուց հետո թափուր էր մնացել, և Վինիսիուսը որոշել է վերցնել այն։  

Իսկ ահա 11 համարի ներքո հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Ռոդրիգոն։ Այն բանից հետո, երբ Մարկո Ասենսիոն հեռացավ թիմից, այդ խաղահամարը ևս ազատ էր մնացել։ Մինչ այդ 11 համարով «Ռեալում» հանդես էր գալիս Գարեթ Բեյլը։ 

Թիմի նորեկ Ֆրան Գարսիան էլ ընտրել է 20 համարը, որով մինչ այս հանդես էր գալիս Վինիսիուսը։



Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված