Հոդվածներ

Անչելոտին ցանկանում է Քեյնին տեսնել «Ռեալում»
28.05.2023
2460 0

Կարլո Անչելոտին ցանկանում է, որ Հարի Քեյնը համալրի իր թիմի շարքերը։ 

As-ի փոխանցմամբ, Անչելոտին համարում է, որ Քեյնը ոչ միայն կարող է լավ փոխարինել Բենզեմային, այլ նաև մեծ մրցակցություն ապահովել հիմնական կազմում տեղի համար։ 

Իտալացի մասնագետը գտնոււմ է, որ Քեյնի տարբերակը իդեալական է նաև ֆինանսական առումով։ 

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 

Transfermarkt-ը Քեյնի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 մլն եվրո։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված