Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Լիվերպուլ» խաղից հետո
16.03.2023
3031 0

1. «Ռեալ Մադրիդը» անցկացրեց 300-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում՝ 180 հաղթանակ, 55 ոչ-ոքի, 65 պարտություն, 636 խփած ու 329 բաց թողնված գնդակ:

2. «Ռեալ Մադրիդը» պատմության մեջ 38-րդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

3. «Ռեալ Մադրիդը» չի պարտվում «Լիվերպուլին» վերջին 8 խաղում՝ 7 հաղթանակ և 1 ոչ-ոքի:

4. Բենզեման երրորդն է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի լավագույն ռմբարկուների ցանկում՝ 33 գոլ: Ֆրանսիացուց ավելի լավ ցուցանիշ ունեն միայն Ռոնալդուն (69) և Մեսսին (49):

5. Բենզեման 129-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում և այս ցուցանիշով հավասարվեց Ռամոսին: «Ռեալի» հարձակվողին գերազանցում են միայն Կասիլյասն (150) ու Ռաուլը (130):

6. Բենզեման ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով հավասարվեց Վինիսիուսին՝ 19:

7. Բենզեման Չեմպիոնների լիգայի վերջին 4 երկխաղյա դիմակայություններում խփել է երեք և ավելի գոլ՝ երեքը ՊՍԺ-ին, 4-ը՝ «Չելսիին», 3-ը՝ «Մանչեսթեր Սիթիին» և 3-ը՝ «Լիվերպուլին»: Ավելի վաղ նման ցուցանիշ գրանցել էր Ռոնալդուն 2017-18 թվականներին (5-ը՝ «Բավարիային», 3-ը՝ «Ատլետիկոյին», 3-ը՝ ՊՍԺ-ին և 3-ը՝ «Յուվենտուսին»):

8. Անչելոտին «Ռեալի» ղեկին Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակների թվով հավասարվեց Դել Բոսկեին: Առաջատարը Մունյոսն է՝ 41 հաղթանակ:

9. «Ռեալ Մադրիդը» 9 հարված է կատարել «Լիվերպուլի» դարպասին առաջին խաղակեսում, սակայն չի կարողացել գրավել մրցակցի դարպասը: Առաջին խաղում «Սերուցքայինները» դարպասին կատարել էին 9 հարված, որից 5-ն ավարտվել էր գոլով:


Ամենակարդացված