Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն
10.01.2023
3129 0

«Գարեթ Բեյլի՝ ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու կապակցությամբ «Ռեալ Մադրիդը» ցանկանում է իր երախտագիտությունն ու հիացմունքն արտահայտել մեր ակումբի և համաշխարհային ֆուտբոլի լեգենդին:

Գարեթը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին և ակումբի գույները պաշտպանել 9 տարի: Այս ժամանակահատվածում նա նվաճել է 19 տիտղոս՝ 5 Չեմպիոնների լիգա, 4 ԱԱԱ, 3 Եվրոպայի սուպերգավաթ, 3 Լա լիգայի տիտղոս, 1 Արքայական գավաթ ու Իսպանիայի սուպերգավաթ:

Անհատական առումով նա ճանաչվել է 2018 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ և նույն տարում նվաճել Աշխարհի ակումբային առաջնության «Ոսկե գնդակը»:

Բեյլը մեր թիմի մի մասն էր ակումբի ամենահաջողակ ժամանակաշրջաններից մեկում: Նա միշտ կհիշվի նախորդ տասնամյակի վառ ելույթներով, ինչպես 2014 թվականի անհավանական գոլը «Բարսելոնայի» դարպասը գավաթի եզրափակիչում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի 2014 և 2018 թվականների եզրափակիչներում խփած գոլերով:

Նրա կերպարը մշտապես կմնա մեր ակումբի պատմության մեջ: Հաջողություն և լավագույն մաղթանքները քեզ ու ընտանիքիդ»:


Ամենակարդացված