Հոդվածներ

«Ռեալում» գտնում են, որ Ռաուլը պատրաստ է գլխավորել հիմնական թիմը
14.03.2023
1431 0

Ռաուլ Գոնսալեսը ապագայում կարող է գլխավորել «Արքայական» ակումբը։ 

As-ի փոխանցմամբ, նախկին հարձակվողը Անչելոտիի հեռանալու պարագայում կարող է դառնալ հիմնական թիմի գլխավոր մարզիչ։ Կարլոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2024 թվականը։ Նշվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված է Բրազիլիայի հավաքականը։ 

Ներկա պահին Ռաուլը գլխավորում է «Կաստիլիան», որն այժմ Իսպանիայի 3-րդ դիվիզիոնում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ 

Ակումբի ղեկավարությունը գտնում է, որ Ռաուլը պատրաստ է դառնալ հիմանական թիմի գլխավոր մարզիչ։ Իսկ անձամբ Գոնսալեսի համար մարզչական կարիերան շարունակելու առաջնային տարբերակը հենց «Արքայական» ակումբն է։ 

Օրեր առաջ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռաուլը առաջարկներ ունի ԱՊԼ-ից, սակայն մերժել է դրանք։ 

Այս ամենի շուրջ վերջին խոսքը պետք է ասի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված