• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ազար. «Ռեալում» խաղալը իմ ողջ կյանքի երազանքն է եղել. Ուզում եմ ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ»

Հոդվածներ

Ազար. «Ռեալում» խաղալը իմ ողջ կյանքի երազանքն է եղել. Ուզում եմ ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ»
05.06.2022
2696 0

Էդեն Ազարը հերթական անգամ հիշեցրել է, որ միշտ երազել է «Ռեալի» կազմում հանդես գալ։ 

«Կարծում եմ, որ բոլորը հասկացան, թե ինչ էի ես ուզում ասել։ Կարիմ Բենզեման ինձ տվեց խոսափողը, և ես նույնիսկ չգիտեի, որ պետք է խոսեմ։ Այդ խոսքերը դուրս եկան ինքնաբերաբար։ 

«Ռեալ» տեղափոխությունը իմ կարիերայի ամենաբարձր մակարդակն է եղել։ Ես եկել եմ աշխարհի լավագույն ակումբ։ Ամեն բան այնպես չդասավորվեց, ինչպես ես էի ցանկանում, բայց ոչինչ դեռ կորած չէ։

Իմ պայմանագրի ժամկետին դեռ երկու տարի կա, ու կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է եկել ապացուցելու, թե ինչի եմ ես իրականում ընդունակ։ Անչափ կարևոր է, որ ամռանը ես կարողանամ ֆիզիկապես ու հոգեբանորեն ճիշտ պատրաստվել։ Վստահ եմ, որ առաջիկայում ես դեռ շատ հիանալի տարիներ եմ ունենալու։  Ես կասկած չունեմ դրանում։ Ինձ միայն պետք է վերադարձնել ինքնավստահությունս։ 

«Ռեալում» խաղալը իմ ողջ կյանքի երազանքն է եղել, և ես ցանկաում եմ ցույց տալ, թե ինչ կարող եմ տալ այս ակումբին». նշել է բելգիացին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված