• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալվարո Ռոդրիգես. «Աշխարհի լավագույն թիմում և այս մարզադաշտում գոլ խփելը երազանք էր, որը ունեցել եմ փոքրուց»

Հոդվածներ

Ալվարո Ռոդրիգես. «Աշխարհի լավագույն թիմում և այս մարզադաշտում գոլ խփելը երազանք էր, որը ունեցել եմ փոքրուց»
26.02.2023
2934 0

«Ռեալի» 18-ամյա հարձակվող Ալվարո Ռոդրիգեսը, որը գոլի հեղինակ էր դարձել մադրիդյան դերբիում, կիսվել է իր տպավորություններով:

«Շատ երջանիկ եմ: Աշխարհի լավագույն թիմում և այս մարզադաշտում գոլ խփելը երազանք էր, որը ունեցել եմ փոքրուց»,- ուրուգվայցու խոսքը մեջբերում է ակումբի թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ Ալվարո Ռոդրիգեսը մադրիդյան գրանդում է 2021 թվականի հունիսից: Ընթացիկ մրցաշրջանում «Կաստիլյայում» և առաջին թիմում երիտասարդ հարձակվողն անցկացրել է 19 խաղ, խփել 6 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված