• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իսպանիայի գավաթ. «Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Հոդվածներ

Իսպանիայի գավաթ. «Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)
26.01.2023
6264 0

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում լրացուցիչ ժամանակում 3-1 հաղթեց «Ատլետիկոյին» և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:

Հաշիվը բացեց Ալվարո Մորատան (19'), որին երկրորդ խաղակեսում պատասխանեց Ռոդրիգոն (79') և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

99-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից վռնդվեց «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը:

Իսկ ահա լրացուցիչ ժամանակում «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեմայի (104') և Վինիսուս Ժունիորի (121') գոլերը հաղթանակ պարգևեցին «Ռեալին»:

Կառլո Անչելոտիի թիմի մրցակիցը կիսաեզրափակիչում հայտնի կդառնա վիճակահանության արդյունքում:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


Ամենակարդացված