Հոդվածներ

«Ալ Նասրն» ահռելի աշխատավարձ է առաջարկում Մոդրիչին
24.01.2023
3784 0

Հայտնի է դարձել Լուկա Մոդրիչի՝ Սաուդյան Արաբիա հավանական տեղափոխության մանրամասները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքված է «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն:

Okaz-ը հայտնում է, որ Էր-Ռիադը ներկայացնող ակումբը ցանկանում է խորվաթ ֆուտբոլիստին թիմ հրավիրել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և առաջարկում է 2,5 տարվա պայմանագիր՝ տարեկան 40 մլն եվրո աշխատավարձով:

Եթե «Ռեալը» հրաժարվի ձմռանը վաճառել նրա տրանսֆերային իրավունքը, ապա «Ալ Նասրը» կվերադառնա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը մասնակցել է 16 խաղի, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:


Ամենակարդացված