Հոդվածներ

«Ռեալը» բանակցություններ է սկսել Կոնտեի հետ
28.05.2021
1870 0

RMC-ի լրագրող Մոհամեդ Բուհաֆսիի խոսքերով, Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է սկսել Անտոնիո Կոնտեի հետ։ 

Երեկ իտալացի մասնագետը լքեց Միլանի «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նշվում է, որ Կոնտեի՝ «Ինտերից» հեռանալու պատճառը ղեկավարության հետ ունեցած տարաձայնություններն են եղել կազմի հարցում։ 

Միևնույն ժամանակ Զինեդին Զիդանը հայտարարեց «Ռեալից» հեռանալու մասին, և այժմ «Սերուցքայինները» պետք է մտածեն նոր գլխավոր մարզիչ հրավիրելու մասին։ 

Մինչ այդ շոշափվում էր նաև Պոչետինոյի, Լյովի և Ռաուլի անունները։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված