Հոդվածներ

Անչելոտին ամփոփել է «Վալենսիայի» դեմ խաղը
12.01.2023
2184 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Վալենսիայի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչի խաղը, որտեղ իր թիմը հաղթել էր 11-մետրանոցներով ու դուրս եկել եզրափակիչ:

 «Բարդ խաղ էր, և տանջանքների երեկո: Նրանց գոլից հետո ամեն ինչ դժվարացավ, սակայն մինչև վերջ պայքարելու մղումը այս ակումբի ԴՆԹ-ի մեջ է: Մենք եզրափակիչում ենք: Առաջին կեսում վերահսկում էինք խաղը, սակայն երկրորդում իջեցրինք նշաձողը: 

Ակնհայտ է, որ ցույց չտվեցինք մեր բարձր կարգը, սակայն թիմը չպառակտվեց, ու դա ինձ շատ է ուրախացնում»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը:

Fanat, Realmadrid,.am



Ամենակարդացված