Հոդվածներ

«Ռեալը» 110 մլն եվրոյից ավել չի վճարի Բելինգհեմի տրանսֆերի դիմաց
08.01.2023
1649 0

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում խախտել իր ֆինանսական սկզբունքները հանուն Ջուդ Բելինգհեմի։ 

Marca-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» մտադիր չեն 110 մլն եվրոյից ավել գումար վճարել անգլիացու տրանսֆերի համար։ Նշվում է, որ այդ գումարի պայմաններում կարող են լինել նաև բոնուսներ։ «Արքայական» ակումբում հույս ունեն, որ թիմերի ունեցած ջերմ հարաբերությունները կարող են նպաստել գործարքի կայացմանը։ 

Բացի այդ, «Ռեալում» գոյություն ունի աշխատավարձի ներքին սահմանաչափ։ Վերջին տարիների ընթացքում թիմի որևէ ֆուտբոլիստ տարեկան 12 մլն եվրոյից ավել աշխատավարձ չի ստացել։ Բելինգհեմը ևս բացառություն չի լինի։ 

Ֆուտբոլիստն անձամբ հետաքրքրված է «Ռեալ» տեղափոխվելու տարբերակով և գիտի թիմի ֆինանսական իրավիճակը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված