Հոդվածներ

Ռոնալդուի որդին վերադարձել է «Ռեալի» ակադեմիա
28.12.2022
1845 0

Ռոնալդու Ջունիորը վերադարձել է Մադրիդի «Ռեալի» ակադեմիա։ Այդ մասին հայտնում է La Razon-ը։ Պորտուգալացի ֆուտբոլիստի որդին մինչև 14 տարեկանների մրցաշարում մասնակցել է 20 հանդիպման և դարձել 50 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Արքայական» ակումբի կազմում հանդես է եկել 2009-18 թվականների ընթացքում։ Այժմ նա գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում՝ այն բանից հետո, երբ խզեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Պորտուգալացին իր կարիերան կարող է շարունակել Սաուդիան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի»  կազմում։

Ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է 2.5 տարվա պայմանագիր՝ տարեկան մոտ 200 մլն եվրո աշխատավարձով։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված