Հոդվածներ

Օդրիոսոլան մոտ է «Ռեալից» հեռանալուն
09.01.2021
1575 0

Նախորդ հուվարին Ալվարո Օդրիոսոլան վարձավճարային հիմունքներով տեղափոխվեց Մոյւնխենի «Բավարիա», որի կազմում մինչ ամառային տրանսֆերային պատուհանը մասնակցեց 5 հանդիպման։ 

Այս մրցաշրջանում նրա գործերը էլ ավելի վատ են։ Զիդանի համար իսպանացին ընդամենը 4-րդն է աջ պաշտպանների ցուցակում՝ Կարվախալից, Լուկաս Վասկեսից և Նաչոյից հետո։ 

Օդրիոսոլային բախտը ինչ որ տեղ չբերեց։ Նա վնասվածք ստացավ, երբ եկել էր նրա հերթը։ Դանի Կարվախալը նույնպես վնասվածք ուներ, և դա լավ հնարավորություն էր նրա համար, սակայն այդ շանսից արդյունքում օգտվեց Լուկաս Վասկեսը։ 

Այս մրցաշրջանում նա խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ՝ սեպտեմբերի 30-ին «Վալյադոլիդի» դեմ կայացած խաղում։ Այդ հանդիպմանը նա ստացավ ընդամենը 57 րոպե խաղաժամանկ։ Վերջին 7 խաղերին նա մնում է պահեստայինների նստարանին և նույնիսկ նախավարժանքի դուրս չի գալիս։ 

Ակնհայտ է, որ Զիդանը նրան չի տեսնում իր թիմի կազմում, և ամենայն հավանականությամբ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Օդրիոսոլան կհեռանա Մադրիդի «Ռեալից»

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված