• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» պատրաստվում է տրանսֆերային փոխանակություն առաջարկել «Վիլյառեալին»

Հոդվածներ

«Ռեալը» պատրաստվում է տրանսֆերային փոխանակություն առաջարկել «Վիլյառեալին»
24.11.2020
2087 0

«Ռեալը» պատրաստվում է ամռանը տրանսֆերային փոխանակություն առաջարկել «Վիլյառեալին»:

Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, «սերուցքայինները» մտադիր են Դանի Սեբալյոսին փոխանակել «դեղին սուզանավի» պաշտպան Պաու Տորեսի հետ: 

Հիշեցնենք, որ Սեբալյոսը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Արսենալում»:

Նշվում է, որ 23-ամյա իսպանացին դիտարկվում է որպես Սերխիո Ռամոսին փոխարինող: 

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տորեսն անցկացրել է 10 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված