Հոդվածներ

«Ռեալը» վերջնաժամկետ է ներկայացրել Կրոսին
04.10.2022
3284 0

Marca-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» ցանկանում է փետրվարին վերջնական պատասխան ստանալ Թոնի Կրոսից։ 

Մրցաշրջանի ավարտից հետո լրանում է Կրոսի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ գերմանացին կարող է ավարտել կարիերան, սակայն դեռևս հստակ որոշում չի կայացրել։

Մադրիդում հույս ունեն, որ Կրոսը կշարունակի խաղալ և պատրաստ են նրան նոր պայմանագիր առաջարկել։ Միևնույն ժամանակ ակումբը պատրաստ է ընդունել նրա յուրաքանչյուր որոշում։ 

Եթե Կրոսը, այնուամենայնիվ, որոշի հեռանալ թիմից, ապա «Սերուցքայինները» ամեն ինչ կանեն, որպեսզի թիմ հրավիրեն Ջուդ Բելինգհեմին, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 100 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված