• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» մեծ գումար է վճարելու «Չելսիին» Լա լիգայի տիտղոսը նվաճելուց հետո

Հոդվածներ

«Ռեալը» մեծ գումար է վճարելու «Չելսիին» Լա լիգայի տիտղոսը նվաճելուց հետո
03.05.2022
4219 0

«Ռեալի» վինգեր Էդեն Ազարի պայմանագրում կետ կա, որով ակումբը պետք է գումար վճարի «Չելսիին» բելգիացու հետ Լա լիգայի տիտղոսը նվաճելուց հետո:

 Նշվում է, որ այս անգամ «ազնվականները» ստանալու են 9-18 մլն եվրո (կախված Ազարի անցկացրած խաղերի թվից և վիճակագրությունից):

2020 թվականին, երբ «Արքայական ակումբը» կրկին լավագույնն էր Իսպանիայում, նույնպես գործել է այդ կետը:

Ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում Էդենն անցկացրել է 22 հանդիպում, խփել 1 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:

Fanat, Realamdrid.am



Ամենակարդացված