Հոդվածներ

Վալվերդեն իր 150-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում
16.08.2022
1320 0

«Ալմերիայի» դեմ հանդիպումը 150-րդն էր Ֆեդե Վալվերդեի համար Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։ Այս արդյունքին նա հասել է «Ռեալի» կազմում իր 5-րդ մրցաշրջանում։  Այդ 150 հանդիպումներից 98-ը ուրուգվայցու համար հաղթական է եղել։

Անցկացրած խաղերի քանակով նախորդ մրցաշրջանը լավագույնն է եղել Վալվերդեի համար։ Նա մասնակցել է 46 հանդիպման, որոնցից 32-ում «Սերուցքայինները» հաղթանակի են հասել։ Վալվերդեն «Ռեալի» կազմում նվաճել է 7 տիտղոս՝ այդ թվում ՉԼ-ի 1 գավաթ, ԱԱԱ-ի 1 գավաթ, ՈՒԵՖԱ-ի 1 սուպերգավաթ, Լա Լիգայի 2 գավաթ և Իսպանիայի 2 սուպերգավաթ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված