• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Այնտրախտի» գլխավոր մարզիչը «Ռեալի» դեմ խաղի մասին. «Մենք չենք վախենում»

Հոդվածներ

«Այնտրախտի» գլխավոր մարզիչը «Ռեալի» դեմ խաղի մասին. «Մենք չենք վախենում»
10.08.2022
1988 0

«Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլանսերը խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ սպասվող հանդիպման մասին։  

«Մենք ցանկանում ենք խաղալ մեծ էնտուզիազմով ու մեծ ցանկությամբ, լինել համախմբված ու կարգապահ։ Վստահ եմ, որ կարող ենք խնդիրներ առաջացնել «Ռեալի» համար։ Մեր նպատակն է Ֆրանֆուրտ վերադառնալ տիտղոսով։

Բենզեման անկասելի է։ Նա հիանալի է տեղաշարժվում տուգանային հրապարակում և կարող է մեկ գործողությամբ վճռել խաղի ելքը։ Կարևորն այն է, որ հնարավորություն չտանք մյուս ֆուտբոլիստների նրան գնդակներ հասցեագրել։ Մենք պետք է կոմպակտ գործենք պաշտպանությունում, որպեսզի «Ռեալը» որքան հնարավոր է քիչ շանսեր ունենա։ 

Եվրոպա Լիգայում մենք արդեն ցույց ենք տվել, որ շանս միշտ լինում են։ Մենք չենք վախենում «Ռեալից»։  Երբ դու խաղում ես ՉԼ-ի հաղթողի հետ, գիտես, որ այդ թիմը հիանալի որակներ ունի։ Մենք գիտենք, թե ինչ ենք անելու». նշել է Գլանսերը։

Թիմերի միջև հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված