• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» մտադիր է երկարաձգել Բենզեմայի պայմանագիրը մինչ 2024 թվականը

Հոդվածներ

«Ռեալը» մտադիր է երկարաձգել Բենզեմայի պայմանագիրը մինչ 2024 թվականը
04.07.2022
1570 0

Մադրիդի «Ռեալում» ցանկանում են նոր պայմանագիր կնքել Կարիմ Բենզեմայի հետ։ 

As-ի փոխանցմամբ, «Սերուցքայինների» համար առաջնահերթություն է համարվում նրա հետ նոր պայմանագիր կնքել, որը կգործի մինչ 2024 թվականը։ 

Նշվում է, որ պայմանագրում լինելու է հատուկ կետ, ըստ որի եթե Բենզեման ստանա ոսկե գնդակը, ապա նրա պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվելու է մեկ տարով և լինելու են նաև գումարային բոնուսներ։ 

Նման դեպք արդեն տեղի է ունեցել Մադրիդի «Ռեալում»։ Լուկա Մոդրիչի պայմանագիրը երկարաձգվեց մեկ տարով այն բանից հետո, երբ նա նվաճեց ոսկե գնդակը։ 

Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում Էրլինգ Հոլանդին են դիտարկում որպես ֆրանսիացուն փոխարինող։ Նորվեգացու հրաժարագինը 2024 թվականին կկազմի 150 մլն եվրո։ 

Այդ ժամանակ Բենզեման արդեն 36 տարեկան կլինի, և թիմում պետք է որոշեն նրա ապագան։ 

Ավարտված մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված