Հոդվածներ

«Ռեալը» վաճառել է իր պաշտպանի տրանսֆերային իրավունքի 50%-ը
04.07.2022
4036 0

«Ռեալի» պաշտպան Վիկտոր Չուստը կշարունակի ելույթները «Կադիսի» կազմում: 

Marca-ի հաղորդմամբ՝ անդալուզյան ակումբը գնել է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի 50%-ը: Գործարքի արժեքը կազմել է 1 մլն եվրո: Ըստ պայմանագրի՝ «սերուցքայինները» պահպանել են նաև իսպանացու տրանսֆերային իրավունքի հետգնման հնարավորությունը:

Ավարտված մրցաշրջանում Չուստը «Կադիսում» խաղում էր վարձակալական հիմունքներով և թիմի առանցքային պաշտպաններից էր:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված