• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» դիտարկում է Ժեզուսի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու տարբերակը

Հոդվածներ

«Ռեալը» դիտարկում է Ժեզուսի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու տարբերակը
07.06.2022
1804 0

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ 

Marca-ի փոխանցմամբ, «Ռեալը» դիտարկում է բրազիլացու հնարավոր տրանսֆերը, որը նրանց համար կարժենա մոտ 45-50 մլն եվրոր։ Նշվում է, որ ֆուտբոլիստը դուր է գալիս Կարլո Անչելոտիին և ակումբի ղեկավարությանը։ 

Նրա աշխատավարձը այժմ կազմում է 7.5 մլն եվրո, ինչը նշանակում է, որ «Ռեալում» ևս նա աստղաբաշխական գումարներ չի ստանալու։ 

Միակ բանը, որ կարող է խանգարել այս գործարքին այն է, որ Վինիսիուսը դեռևս չի ստացել Իսպանիայի քաղաքացիություն։ 

2021/22 մրցաշրջանում Ժեզուսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված