Հոդվածներ

«Ռեալը» պարտվեց ու դուրս մնաց Արքայական գավաթից
20.01.2021
2533 0

Արքայական գավաթի 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ալկոյանոյին»: 

Խաղի հիմնական ժամանակն անցավ «Ռեալի» առավելությամբ: Առաջին խաղակեսի վերջնամասում պաշտպան Էդեր Միլիտաոն Մարսելոյի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը՝ բացելով խաղի հաշիվը: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց:

Երկրորդ խաղակեսի վերջնամասում «Ալկոյանոյին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ գրավելով «Ռեալի» դարպասն 80-րդ րոպեին:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով:

110-րդ րոպեին «Ալկոյանոն» մնաց 10 ֆուտբոլիստով, իսկ 115-րդ րոպեին Կազանովան խփեց հաղթական գնդակը՝ պայքարից դուրս թողնելով «Ռեալին»:

Արքայական գավաթ, 1/16 եզրափակիչ

«Ալկոյանո» 1-1 «Ռեալ Մադրիդ»(հիմնական ժամանակ)

Գոլերը՝ 0-1՝ Միլիտաո 45՛, 1-1՝ Սոլբես 80՛

Լրացուցիչ ժամանակ՝ 1-0

Գոլը՝ Կազանովա 115՛

Հեռացում՝ Ռամոն Լոպես 110՛, «Ալկոյանո»


Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված