Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ C»-ի ֆուտբոլիստներին 5 տարվա ազատազրկում է սպառնում
15.09.2023
1607 0

«Ռեալ Մադրիդ C»-ի ֆուտբոլիստները, որոնք կապված են սեքսուալ բնույթի տեսանյութի հետ, կարող են հայտնվել բանտում:

AS-ի հաղորդմամբ՝ ձերբակալված 4 խաղացողներին 5 տարվա ազատազրկում է սպառնում՝ դատական օրենսգրքի 197-րդ կետի համաձայն:

Ավելի վաղ «Արքայական ակումբը» պաշտոնական հայտարարություն էր տարածել, որ  «Կաստիլյայի» մեկ ֆուտբոլիստ և «Ռեալ Մադրիդ C»-ի երեք ֆուտբոլիստ ցուցմունք են տվել քաղաքացիական գվարդիային՝ մեսենջերում ենթադրյալ մասնավոր տեսանյութի տարածման գործով:

Երբ ակումբը մանրամասն տեղեկություններ և փաստեր ունենա՝ համապատասխան քայլեր կձեռնարկի»:

Հիշեցնենք, որ «Ռեալի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստներից մեկն անչափահաս աղջկա հետ սեքսուալ բնույթի տեսանյութ է ձայնագրել և այլոց հետ կիսվել մեսենջերում:

Մեղադրանքը կայանում է նրանում, որ ֆուտբոլիստները տեսանյութը երրորդ անձանց շրջանում տարածել են առանց թույլտվության՝ չնայած տեսանյութում իրադարձությունները տեղի են ունենում փոխադարձ համաձայնությամբ:

Դեռևս քրեական գործ հարուցված չէ, սակայն հայտնի է, որ «Ռեալի» հիմնական կազմի ոչ մի ֆուտբոլիս այս սկանդալի հետ առնչություն չունի:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված