Հոդվածներ

Անչելոտի. «Խամեսը հիմա ճիշտ տեղում է»
12.11.2020
1607 0

«Էվերթոնի» ներկայիս և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Խամես Ռոդրիգեսի՝ «Ռեալում» ունեցած կարգավիճակի և ներկայիս դերի մասին։

«Խամեսը երկար ժամանակ փնտրում էր այնպիսի ակումբ, որտեղ նա կխաղար ավելի շատ, քան «Ռեալում»։ Նա երկար ժամանակ մնաց Իսպանիայում և բավարար խաղաժամանակ չէր ստանում «Ռեալում»։ 

«Նա նոր մարտահրավերներ էր ցանկանում և իհարկե ցանկանում էր ավելի շատ խաղալ։ Կարծում եմ նա գտել է ճիշտ վայրը, քանի որ շատ լավ է ճանաչում ինձ, իսկ ես՝ նրան։ «Էվերթոնը» ցանկանում է ավելի կատարելագործվել և ստեղծել մեծ պրոեկտ։ Հենց դրա համար էլ կարծում եմ, որ նա ճիշտ տարբերակ է ընտրել իր յուրահատուկ ունակությունները ցուցադրելու համար։ 

Խամեսը հիանալի ֆուտբոլիստ է, ով մեծ տաղանդ ունի, շատ լավ փոխանցումներ է կատարում և անիմաստ հարվածներ չի կատարում դարպասին». ասել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված