Պրիմերայի 9-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Վալենսիային»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4:1 հաշվով:
«Սերուցքայինները» երրորդ անգամ հանդես էին գալիս վարդագույն մարզաշապիկով:
Իսպանական լրատվամիջոցները հատկանշական համընկում են նկատել. բոլոր 3 հանդիպումները, որոնցում Զիդանի թիմը խաղացել է վարդագույն մարզաշապիկով, ավարտվել են պարտությամբ:
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ»՝ 2:1

«Ռեալ» - «Կադիս»՝ 0:1

«Վալենսիա» - «Ռեալ»՝ 4:1

Fanat, Realmadrid.am
Հայերեն