Հոդվածներ

«Ռեալը» 2 մրցակից ունի Բելինգեմի համար պայքարում
30.03.2022
1529 0

«Ռեալը», «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում են Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի համար:

Ինչպես փոխանցում է Sport1.de-ն, անգլիացին մտադիր է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «մեղուների» կազմում, քանի որ իր ներկայի ակումբը հիանալի տարբերակ է համարում զարգանալու համար:

Նշվում է, որ ֆուտբոլիստի տեղափոխությաան գործարքը կարող է կայանալ 2023 թվականին և կարժենա մոտ 100 մլն եվրո:

Մադրիդում հույս ունեն, որ 18-ամյա ֆուտբոլիստը կկարողանա արժանի փոխրինող դառնալ Լուկա Մոդրիչի համար:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված