Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու Էլ Կլասիկոն
18.03.2022
1949 0

Խուան Մարտինեզ Մունուերայի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի կիրակի օրը կայանալիք Էլ Կլասիկոն։ 

Այս մրցավարը նախորդ մրցաշրջանում ևս սպասարկել է «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև կայացած հանդիպումը։  Այդ խաղում «Ռեալը» 3-1 հաշվով առավելության հասավ, իսկ Մունուերան 11 մետրանոց հարված նշանակեց «Ռեալի» օգտին։ 

Մունուերայի սպասարկմամբ խաղերում «Ռեալը» տարել է 18 հաղթանակ, 6 անգամ խաղացել ոչ ոքի և կրել 5 պարտություն։ 

«Բարսելոնան» իր հերթին տարել է 16 հաղթանակ, 6 անգամ խաղացել ոչ ոքի և կրել 4 պարտություն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված