• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին կրկին բացառել է կազմի ռոտացիան, չնայած այն ամենին, որ առջևում «Կլասիկոն» է

Հոդվածներ

Անչելոտին կրկին բացառել է կազմի ռոտացիան, չնայած այն ամենին, որ առջևում «Կլասիկոն» է
14.03.2022
2617 0

«Մալյորկայի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է հնարավոր ռոտացիայի վերաբերյալ հարցին։ 

«Բոլորը կարող են խաղալ, սակայն հոգնածության պատրվագով ռոտացիա չի լինելու։  Չեմ կարծում, որ ֆուտբոլիստները հոգնել են։ Նրանց մոտ ամեն բան կարգին է». նշել է Անչելոտին։ 

Հիշեցնենք, որ մարտի 20-ին «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է բավական լավ մարզավիճակում գտնվող «Բարսելոնային»։ Կատալոնացիները հինգշաբթի օրը մրցելու են «Գալաթասարայի» հետ, ինչը նշանակում է, որ «Ռեալը» ավելի շատ ժամանակ է ունենալու «Կլասիկոյին» նախապատրաստվելու համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված